Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 9-րդ,15-րդ և 16-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի՝ 08.10.2025թ.թիվ 2/փ-317 դրական եզրակացությունը, համայնքի ավագանին որոշում է. 1.Արարատ համայնքի Լանջառ բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության (03-047-0108-0001 ծածկագրից)արոտավայրից 0.24629 հա մակերեսով հողամասը,պաշտպանական կարիքների համար փոփոխել՝ հատուկ նշանակության հողերի: 2.Վերոնշյալ հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխված են համարվում հողամասի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալու պահից: |