Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 9-րդ,15-րդ և 16-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի՝ 30.01.2026թ.թիվ 2/փ-20 դրական եզրակացությունը, համայնքի ավագանին որոշում է. 1.Արարատ համայնքի Արարատ քաղաքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության (03-002-0050-0017 ծածկագրից)այլ հողատեսքից 0.475 հա մակերեսով հողամասը, փոփոխել՝ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերի՝ բնակելի շենք կառուցելու համար: 2.Վերոնշյալ հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխված են համարվում հողամասի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալու պահից: |