Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով, համայնքի ավագանու կանոնակարգով և հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 27112025-03-0019 վկայականը՝ Արարատ համայնքի ավագանին որոշում է՝ 1․Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի ավագանու 2025 թվականի հոկտեմբերի 17-ի «Համայնքային սեփականություն հանդիսացող գույքն անհատույց օգտագործման հանձնելու մասին» թիվ 114-Ա որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը՝
1) Որոշման 1-ին կետում նշված «30092025-03-0006» թվերը փոխարինել «27112025-03-0019» թվերով։
2) Որոշման 1-ին կետում նշված «խողովակաշարերն ու հենասյուները» բառերը փոխարինել «խողովակաշարերը, հենասյուները» բառերով։
3) Որոշման 1-ին կետում նշված «խողովակաշարերն ու հենասյուները» բառերից հետո ավելացնել «և թվով 2 հատ ՊԳԿԿ -100» բառերը և այսուհետ թիվ 114-Ա որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «1․ Արարատ համայնքի սեփականություն հանդիսացող թիվ 27112025-03-0019 վկայականով գրանցված ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքի գ․Սուրենավան բնակավայրում գտնվող գազատար խողովակաշարերը, հենասյունները և թվով 2 հատ ՊԳԿԿ - 100 անորոշ ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության Արարատի ԳԳՄ-ի շահագործմանը»։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |