Այսօր: Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 177
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 61
 

Զեկ. ԿԱՐԵՆ ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի,18-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Արարատի մարզպետի 28․03․2025 թվականի թիվ 01//02183-2025 գրությունը, Արարատ համայնքի ավագանին որոշում է ՝

1․Արարատ համայնքի Զանգակատուն բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնք Արարատ, գյուղ Զանգակատուն, Պ․Սևակի փողոց, 56/2 հողամաս հասցեն կրող, համայնքային սեփականություն հանդիսացող 03-043-0045-0004 կադաստրային ծածկագիրը կրող  0,10432 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը և վրան ինքնակամ կառուցված 822,62 քմ մակերեսով շինությունը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը՝ առողջության առաջնային պահպանման բշժկական կենտրոնի համար նոր շենք  կառուցելու նպատակով։
2. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող նվիրաբերության պայմանագրի կնքման աշխատանքների կատարումը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner