Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 9-րդ, 15-րդ և 16-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով Արարատի մարզպետի 2025 թվականի փետրվարի 04-ի N 01//00721-2025 գրությունը, համայնքի ավագանին որոշում է. 1.Արարատ համայնքի Արմաշ բնակավայրի վարչական տարածքում գտնվող,համայնքային սեփականություն հանդիսացող,03-019-0228-0006 կադաստրային ծածկագիրը կրող 0.21272 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայր հողամասի գործառնական նշանակությունը փոխել՝ բազմամյա տնկարկներ հողամասի: 2.Վերոնշյալ հողամասի գործառնական նշանակությունը փոփոխված Է համարվում հողամասերի նկատմամբ փոփոխված գործառնական նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալու պահից: |