Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ ենթակետով, 35-րդ հոդվածի 1-ին կետի 18-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 685-րդ հոդվածով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով և հիմք ընդունելով «Ձեզ համար» ԲՀԿ-ի նախագահի դիմումը, ավագանին որոշում է. 1.Արարատ համայնքի սեփականությունը հանդիսացող, Արարատ քաղաքի Չարենցի 8 հասցեում գտնվող «Արարատ համայնքի Արարատ քաղաքի Մովսես Գորգիսյանի անվան թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի առաջին հարկի 34,2 քմ մակերեսով պատշգամբը և երկրորդ հարկից՝ 151,1 քմ մակերեսով /ընդամենը՝ 185,3 քմ/ տարածք 30 (երեսուն) տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել «Ձեզ համար» ԲՀԿ-ին՝ իր գործունեությունը ծավալելու նպատակով։ 2.Համայնքի ղեկավարին՝ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր։ |