Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներվ, ելնելով անհրաժեշտությունից՝ Արարատ համայնքի ավագանին որոշում է՝ 1․Արարատ համայնքի ավագանու 2024թվականի նոյեմբերի 12-ի «Արարատ համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կառուցվածքը, աշխատակիցների քանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը 2025 թվականի համար հաստատելու մասին» N 218-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններ՝ ա) Որոշման Հավելված  2-ում ավելացնել հոգեբանի հաստիք՝ դրույքաչափը սահմանելով 110 000 ՀՀ դրամ։ բ)  Որոշման հավելված 13-ում ավելացնել կազմակերպչական գծով տնօրենի տեղակալի հաստիք՝ դրույքաչափը սահմանելով  120 000 ՀՀ դրամ։   2․Հաստատել «Արարատ համայնքի Արարատ քաղաքի Մովսես Գորգիսյանի անվան թիվ 2 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱկ-ի աշխատակիցների նոր հաստիքացուցակը՝  համաձայն կից հավելված 2-ի: 3.Հաստատել «Արարատ քաղաքի Ղազարոս Սարյանի անվան ՄՄԱԴ» ՀՈԱԿ-ի աշխատակիցների նոր հաստիքացուցակը՝ համաձայն կից հավելված 13-ի։ 
   |