Այսօր: Երկուշաբթի, 30 Դեկտեմբերի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 5
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 փետրվարի 2023 թվականի N 5

ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎՇԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑՈՎ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 594-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 89-րդ հոդվածի պահանջներով, ինչպես նաև  համայնքի  ավագանու կանոնակարգով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի 27․09․2022թ․ N 03/15/4202-2022 գրությունը՝ Արարատ համայնքի Ավշար բնակավայրի խորքային հորերի պատշաճ շահագործման և պահպանման ապահովման նպատակով․

 

 ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

1.Արարատ համայնքի Ավշար բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող խորքային հորերը և դրանցով զբաղեցրած 03-013-0898-0002 ծածկագիրը կրող 0․0025 հա մակերեսով գյուղատնտեսական այլ հողատեսքը և 03-013-0464-0022 ծածկագիրը կրող 0․004 հա մակերեսով արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության արտադրական հողատարածքը  համապատասխան  նշանակությամբ օգտագործելու պայմանով նվիրել Հայաստանի  Հանրապետությանը:
2. Համայնքի ղեկավարին՝ կնքել անշարժ գույքի  նվիրատվության պայմանագիր։
3.  Անշարժ գույքի նվիրատվության պայմանագրով սեփականության իրավունքի փոխանցումը ենթակա է պետական գրանցման օրենքով սահմանված կարգով:

 

 


Կողմ -14

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՆԻ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՍԼԱՆ

ԶԱՔԱՐՅԱՆ ՖԻՐԴՈՒՍ

ԹՈՒՆՅԱՆ ԼԱՐԻՍԱ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՍՊՐԱՄ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՍԵՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՀՐԱՆՈՒՇ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՌԻՄԱ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՄԱՆՎԵԼՅԱՆ ՍԱՐԳԻՍ

ՄԻՆԱՍՅԱՆ ՍԵՐԳՈ

ՍԻՆԱՆՅԱՆ ԳԵՂԱՄ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner