Այսօր: Ուրբաթ, 1 Մարտի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 346
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 05
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 05


Զեկ. ՄՈՎՍԵՍ ՍԱՎՈՅԱՆ

ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎՇԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑՈՎ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 594-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 89-րդ հոդվածի պահանջներով, ինչպես նաև  համայնքի  ավագանու կանոնակարգով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի 27․09․2022թ․ N 03/15/4202-2022 գրությունը՝ Արարատ համայնքի Ավշար բնակավայրի խորքային հորերի պատշաճ շահագործման և պահպանման ապահովման նպատակով․

 

ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ

ՈՐՈՇՈՒՄ Է

1.Արարատ համայնքի Ավշար բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող խորքային հորերը և դրանցով զբաղեցրած 03-013-0898-0002 ծածկագիրը կրող 0․0025 հա մակերեսով գյուղատնտեսական այլ հողատեսքը և 03-013-0464-0022 ծածկագիրը կրող 0․004 հա մակերեսով արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության արտադրական հողատարածքը  համապատասխան  նշանակությամբ օգտագործելու պայմանով նվիրել Հայաստանի  Հանրապետությանը:

2. Համայնքի ղեկավարին՝ կնքել անշարժ գույքի  նվիրատվության պայմանագիր։

3.  Անշարժ գույքի նվիրատվության պայմանագրով սեփականության իրավունքի փոխանցումը ենթակա էպետական գրանցման օրենքով սահմանված կարգով:   

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ՄՈՒՍԻԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner