Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի, պահանջներով և հաշվի առնելով բնապահպանական միջոցառումների իրականացման վերաբերյալ «Գնդասար» ՀԿ-ի նախագահ՝ Ս․Կարապետյանի դիմումը՝ Արարատ համայնքի ավագանին որոշում է՝
Առաջարկվում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի Երասխ բնակավայրի վարչական տարած գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 03-042-0234-0011 ծածկագիրը կրող 182,9231 հեկտար և 03-042-0237-0001 ծածկագրից 54,40619 հեկտար հողամասերը սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ 28 ամիս ժամկետով, երկարացնելու հնարավորությամբ, տարեկան ------ ՀՀ դրամ վարձավճարի չափով տրամադրել «Գնդասար» ՀԿ-ին՝ բնապահպանական միջոցառումների իրականացման նպատակով: 2.Համայնքի ղեկավարին՝ կնքել հողամասերի սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ պայմանագիր: |