Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 152
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հաշվետվություններ
 
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքի Արարատ քաղաքում 2022թվականի իրականացված բնապահպանական ծրագրի մասին
Ներկայացման ամսաթիվ` 24 հոկտեմբեր 2024
Հաշվետու ժամանակահատված
01 հունվար 2022թ. - 31 դեկտեմբեր 2022թ.

Հավելված

ՀՀ տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների նախարարի

2020 թվականի 28 հոկտեմբերի

N 10-ն հրամանի

 

Ձև

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ

 

ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքի

 

Արարատ քաղաքում

 

Իրականացված բնապահպանական ծրագրի մասին

 

(Եթե ծրագիրն իրականացվել է համայնքի բնակավայրերից մեկում կամ մի

քանիսում, ապա նշել այդ բնակավայրերի անվանումները)

 

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքով սահմանված ծրագրի (այսուհետ` Ծրագիր) անվանումը

Արարատ քաղաքում ոռոգման ջրագծի անցկացում, բժշկական սարքավորումների ձեռքբերում։

 

Ա) ԾՐԱԳՐԻ ՀԱԿԻՐՃ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ծրագրի իրավական հիմքերը (նշել համայնքի ավագանու որոշման և ՀՀ պետական բյուջեի մասին օրենքի ամսաթիվը և համարը)` Արարատ քաղաքային համայնքի ավագանու 31032021թ թիվ 25 որոշում:

1. Ծրագրի սկիզբը և ավարտը` 01042022-20122022:

2. Ծրագրի նախագծային արժեքը` 13668100 հազ. դրամ, որից 13668100 հազ. դրամ ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին և առկայության դեպքում` 0 հազ. դրամ համայնքային բյուջեի միջոցների հաշվին և 0 հազ. դրամ այլ միջոցների հաշվին:

3. Համայնքի առկա խնդիրները և նախնական վիճակի նկարագրությունը` (Ծրագրով անդրադարձ կատարված բնապահպանության և առողջապահության ոլորտներում)

Արարատ քաղաքում կան տարածքներ, որոնց ոռոգումը կատարվում է ջրատար մեքենաներով, որն անարդյունավետ է։ «Արարատ հիվանդանոց» ԲԿ-ի բժշկական սարքավորումները ֆիզիկապես և բարոյապես մաշված են կամ ընդհանրապես բացակայում են։

4. Ծրագրի նպատակը և Ծրագրով հաստատված ուղղակի և վերջնական ակնկալվող արդյունքները` Ջրագծի անցկացումը կհանգեցնի խմելու ջրի խնայողության, կլուծվի ուսումնական հաստատությունների և քաղաքային հիվանդանոցին կից հողատարածքների ոռոգման հարցը, որը կնպաստի նաև հանգստյան տաղավարների ստեղծմանը, որտեղ իրենց հանգիստը կանցկացնեն բնակիչները: Սարքավորումների ձեռքբերումը էապես կբարելավի բժշկական ծառայությունների մատուցումը։

5. Ծրագրի շահառուները` (նկարագրել շահառուների խումբը` ըստ տարիքային, մասնագիտական, կարիքավորության կամ այլ գործոնների և նախատեսվող թիվը)

Ծրագրի շահառուններն են Արարատ քաղաքի ողջ բնակչությունը՝ մոտ 12000 մարդ:

6. Ծրագրի շրջանակում նախատեսված միջոցառումները և դրանց ընտրության հիմնավորումները` (նշել Ծրագրի, ինչպես նաև ծրագրում ընդգրկված միջոցառումների ընտրման հիմնական պատճառները)

Ոռոգման ջրագծի անցկացում՝ խմելու ջրի խնայողության և կանաչապատ տարածքների ավելացման նպատակով, բժշկական սարքավորումների ձեռքբերում՝ մատուցվող բժշկական ծառայությունների բարելավման նպատակով։

 

Բ) ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

1. Ծրագրի իրականացման փաստացի արժեքը` 9041510 հազ. դրամ, որից  9041510  հազ. դրամ ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին և առկայության դեպքում`  0  հազ. դրամ համայնքային բյուջեի միջոցների հաշվին և 0 հազ. դրամ այլ միջոցների հաշվին:

2. Ծրագրի փաստացի շահառուները` (նշել փաստացի շահառուների խումբը և թիվը ամբողջ ծրագրի ընթացքում)

 Արարատ քաղաքի ողջ բնակչությունը՝ մոտ 12000 մարդ:

3. Ծրագրի շրջանակում իրականացված միջոցառումները` (նշել փաստացի իրականացված միջոցառումները` յուրաքանչյուրի մասով կատարված աշխատանքների, նկարագրությամբ)

 Արարատ քաղաքում անցկացվել է 1200 գ/մ ոռոգման ջրագիծ: «Արարատի հիվանդանոց» ԲԿ-ի համար ձեռք են բերվել բժշկական սարքավորումներ։

4. Ծրագրի իրականացնողները և աջակցողները` (թվարկել Ծրագրի յուրաքանչյուր միջոցառման մասով իրականացման մասնակիցների (ՏԻՄ, մասնավոր ընկերություն, ոչ առևտրային կազմակերպություն, միջազգային գործընկեր կամ հասարակական կազմակերպություն) անվանումները «ՄԵՏԱԴՈՐ» ՍՊԸ «ՄԵԴ ՏԵԽՍԵՐՎԻՍ» ՍՊԸ, «ՎԻՈԼԱ» ՍՊԸ, «Հայր և որդի Պետրոսյաններ» ՍՊԸ:

5. Ծրագրի փաստացի վերջնական արդյունքների նկարագրությունը`

 Անցկացվել է ոռոգման ջրագիծ՝ 1200 գ/մ Արարատ քաղաքի Շահումյան 59 շենքից մինչև Շահումյան 5 շենքի, Շահումյան 37 շենքից մինչև Աղբյուր Սերոբ 4 շենքի և Շահումյան 53 շենքից մինչև Շահումյան 34 շենք:

«Արարատի հիվանդանոց» ԲԿ-ի համար ձեռք է բերվել 1 հատ արյան բիոքիմիական վերլուծիչ և 3 հատ էլեկտրասրտագրիչ։

6. Հաշվետվության հրապարակումը` (նշել կայքէջում տեղադրման ամսաթիվը, ԶԼՄ-ներում հրապարակման դեպքում` նաև տալ հղումները) 24․10․2024թ․:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքի

 

Արարատ քաղաքում

 

իրականացված բնապահպանական ծրագրի վերաբերյալ`

 

Արարատ քաղաքում ոռոգման ջրագծի անցկացում, բժշկական սարքավորումների ձեռքբերում։

 

(Ներկայացվում է Excel ֆայլի տեսքով)

 


Կից փաստաթղթեր
(14.17 Կբ)



Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Արարատ համայնքի 2024թ-ի թիվ 1 արտահերթ նիստը:
Արարատ համայնքի ավագանու թիվ 15 հերթական նիստը
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner