31.10.24
Ծառատունկ է լինելու
|
Արարատ համայնքի հարգելի բնակիչներ, տեղեկացնում ենք ձեզ, որ Արարատի համայնքապետարանի նախաձեռնությամբ նոյեմբերի 5-ին համայնքի բոլոր բնակավայրերում ինչպես նաև Արարատ քաղաքում կիրականացվի համայնքային մեծ ծառատունկ։ Այս ծառատունկի նպատակն է ևս մեկ անգամ հրավիրել մեր հասարակության ուշադրությունը բնապահպանական խնդիրների վրա և ներգրավել կազմակերպություններին ու քաղաքացիներին դրանց լուծման գործում: Կոչ ենք անում բոլորին միանալ և մասնակցել նոյեմբերի 5-ին կայանալիք համայնքային ծառատունկի շրջանակներում իրականացվող միջոցառումներին։
|
|
31.10.24
Անցկացվեց «ՀՀ Արարատի մարզի, Արարատ և Վեդի համայնքների օդի որակի հարցերը» խորագրով արդյունավետ և կառուցողական կլոր-սեղան քննարկում
|
Երեկ՝ հոկտեմբերի 30-ին, Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոնի նիստերի դահլիճում, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ «Սոցիալ-էկոլոգիական ներգրավվածություն հանուն դիմակայության» ծրագրի շրջանակներում, Հայնրիխ Բյոլ հիմնադրամի հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի համագործակցությամբ տեղի ունեցավ «ՀՀ Արարատի մարզի, Արարատ և Վեդի համայնքների օդի որակի հարցերը» խորագրով կլոր-սեղան քննարկում։Քննարկմանը մասնակցում էր նաև Արարատ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արսեն Հակոբյանը, համայնքապետարանի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Կարեն Ստամբուլյանը, Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության ...
Մանրամասն |
|
31.10.24
Պարույր Սևակ բնակավայրում ավարտին են մոտենում գյուղի գլխավոր ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները
|
Մեր բնակիչներին տեղեկացնում ենք, որ ավարտին են մոտենում Պարույր Սևակ բնակավայրի գլխավոր 1-ին և 2-րդ փողոցների ասֆալտապատման աշխատանքները։ Հիշեցնենք, որ համայնքի խոշորացումից հետո փորձել ենք լուծել գյուղի հիմնական խնդիրները՝ կառուցվել են ջրահեռացման և ջրամատակարարման համակարգեր, ասֆալտապատվել են փողոցներ, կարգավորվել է նաև փողոցային լուսավորությունը: Քայլ առ քայլ արվում է ամեն ինչ, որ մեր բնակիչները ապրեն ավելի բարեկարգ և հարմարավետ միջավայրում։ Լուսանկարներում ներկայացված են ընթացիկ կատարված աշխատանքները։
|
|
29.10.24
Վարդաշատցիները չեն հիշում, երբ է վերջին անգամ գյուղում այսպիսի ասֆալտ արվել
|
Վարդաշատ բնակավայրում մեկնարկել և ընթացքի մեջ են գտնվում գյուղի I-ին փողոցի մոտ 0,507 կմ ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքները։ Այս պահի դրությամբ կատարվել է ընդհանուր աշխատանքների մոտ 90 տոկոսը: Եթե եղանակային պայմանները թույլ տան, առաջիկա մի քանի օրերի ընթացքում կավարտենք բոլոր աշխատանքները: Նշյալ փողոցը հիմնանորոգման չի ենթարկվել տասնամյակներ շարունակ։ Շատ շուտով կատարված աշխատանքների արդյունքում մենք այս հատվածում կունենանք միանգամայն բարեկարգ ու ժամանակակից փողոց։ Մեր կողմից նախանշված բոլոր ծրագրերը ի բարօրություն մեր բնակիչների, ինչպես ասել ենք՝ քայլ առ քայլ կյանքի են կոչվում։
|
|
29.10.24
Եվս մեկ կարևոր ծրագիր կյանքի կոչվեց
|
Սիրելի բնակիչներ, մեծ ուրախությամբ հայտնում ենք ձեզ, որ շուտով ավարտին են մոտենում նաև Զանգակատուն բնակավայրի դեպի դպրոց և մանկապարտեզ տանող կարևոր և սպասվածճանապարհահատվածների ասֆալտապատման աշխատանքները։Հիշեցնենք, որ 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվում են Զանգակատուն բնակավայրի Դպրոցականների փողոցի մոտ 1050 քմ, Հրաչ և Սյուզեն Թուֆայանների փողոցի մոտ 535 քմ ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները։Նշենք, որ այս փողոցներում տասնամյակներ շարունակ նման մասշտաբային հիմնանորոգում չի եղել։ Նախկին քարքարոտ ճանապարհը վերափոխվել է ժամանակակից, հարմարավետ փողոցի։ Բարեկարգման աշխատանքների արդյունքում էապես կփոխվի գյուղի դիմագիծը և այն կդառնա ժամանակակից ճանապարհային ենթակառուցվածքի գեղեցիկ ...
Մանրամասն |
|
28.10.24
Կանցկացվի «ՀՀ Արարատի մարզի, Արարատ և Վեդի համայնքների օդի որակի հարցերը» խորագրով կլոր-սեղան քննարկում
|
Արարատ համայնքի հարգելի բնակիչներ, տեղեկացնում ենք ձեզ, որ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ «Սոցիալ-էկոլոգիական ներգրավվածություն հանուն դիմակայության» ծրագրի շրջանակներում՝ Հայնրիխ Բյոլ հիմնադրամի հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի համագործակցությամբ՝ հոկտեմբերի 30-ին, ժամը 11:30-ից մինչև 15:00 ընկած ժամանակահատվածում Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոնի նիստերի դահլիճում կանցկացվի «ՀՀ Արարատի մարզի, Արարատ և Վեդի համայնքների օդի որակի հարցերը» խորագրով կլոր-սեղան քննարկում։
|
|
28.10.24
Հարգանքի տուրք հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
|
Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, Արարատ համայնքի ղեկավար կազմը՝ ի դեմս համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանի, համայնքի կրթական, մշակութային, մարզական և առողջապահական հաստատությունների ներկայացուցիչներ, զինվորականներ և այլոք ծաղիկներ խոնարհեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանի մոտ՝ ի հիշատակ և խոնարհում հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի։25 տարի առաջ այս օրն ԱԺ նիստերի դահլիճում ահաբեկչության զոհ դարձան ԱԺ նախագահ, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը, վարչապետ, Ազգային հերոս Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, Արցախյան ազատամարտի հերոս, ԱԺ պատգամավոր Արմենակ Արմենակյանը, ԱԺ պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը:Մեր պետության և ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |