Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 66
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Նելլի Հովհաննիսյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
16/10/2024
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
15/11/2024
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

      Հայտարարվում է մրցույթ «Արարատ համայնքի Նոյակերտ գյուղի  մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում ֆիզկուլտուրայի հրահանգչի 0.75 դրույքով թափուր հաստիքը համալրելու համար:

      Ֆիզկուլտուրայի հրահանգչի  համար նախատեսված վարձատրությունը որոշվել է ըստ ավագանու որոշմամբ հաստատված հաստիքացուցակով: Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման և հարցազրույցի փուլերը անցկացվում են ըստ ՀՀ ԿԳՄՍՆ 25.03.2022թ-ի No  471-Ա/2 ՀՐԱՄԱՆԻ մշակված հարցաշարերի: Հարցազրույցն անցկացվում է յուրաքանչյուր մասնակցի հետ առանձին:

Մրցույթին կարող է մասնակցել հաստատության տվյալ թափուր պաշտոնին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման  պահանջներին համապատասխանող անձը:

Մրցույթին մասակցելու համար ներկայացնել՝

1.Դիմում /Ձև1/ ,

2.Միջին մասնագիտական կամ բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն՝ համապատասխան որակավորմամբ  /դիպլոմ/ ,

3.Անձը հաստատող փաստաթուղթ,

4.Աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ/առկայության դեպքում/,

5.Ինքնակենսագրություն,

6.Մեկ լուսանկար՝ 3 x 4 չափի,

7. Այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,

8.Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ  կամ զինվորական կցագրման վկայական,

9.Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր/դրանց առկայության դեպքում/:

      Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ, բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկը ամբողջական չէ, կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել թերությունները և համալրել փաստաթղթերի ցանկը:

      Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ընդունվում են ՀՀ Կրթության, Գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կայք էջում հայտարարությունը հրապարակելու օրվանից՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում՝  16.10.2024թ-ից մինչև 12.11.2024թ. ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00-17:00-ը՝ հետևյալ հասցեով՝ Արարատ համայնքի Նոյակերտ բնակավայր Նոյի 29/1։

Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:

Մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 15-ին ժամը 11:00–ին «Արարատ համայնքի Նոյակերտ գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում:

Հասցե՝ Արարատ համայնք, Նոյակերտ բնակավայր Նոյի 29/1:

Էլեկտրոնային հասցե  noyakerti_mankapartez@mail.ru

Տեղեկությունների համար զանգահարել 093187869 , 098969226  հեռախոսահամարներով:

Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Արարատ համայնքի 2024թ-ի թիվ 1 արտահերթ նիստը:
Արարատ համայնքի ավագանու թիվ 15 հերթական նիստը
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner