Համաձայն տեղազննության արդյունքների՝ Արարատ Ավշար բնակավայրի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության /ծածկագիր 03-013-0561-0121/ 0.3342 հա մակերեսով և /ծածկագիր 03-042-0236-0004/ 0.35043 հա մակերեսով արոտավայրը ենթակա է մրցույթով վարձակալության տրամադրելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 48-րդ և 76-րդ հոդվածների պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով, Արարատ համայնքի ավագանին որոշում է՝ 1. Տալ համաձայնություն մրցութային կարգով 10 տարի ժամկետով տրամադրել վարձակալությամբ Արարատ համայնքի Ավշար բնակավայրի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասը. 1) 03-013-0561-0121 կադաստրային ծածկագիրը կրող 0.3342 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրը: 2. Նշված հողատարածքի վարձավճարի մեկնարկային գին սահմանել ------ ՀՀ դրամ, նախավճար սահմանել մեկնարկային գնի 5 %-ի չափով, մասնակցության վճար՝ 5000 ՀՀ դրամ, մրցութային քայլի չափը մեկնարկային գնի 5%-ի չափով: 3. Համայնքի ղեկավարին՝ մրցույթի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: |