Քաղաքացի՝ Լյուդվիգ Գագիկի Խաչատրյանը Արարատ համայնքի Արմաշ բնակավայրի վարչական տարածքում ունի սեփականության իրավունքով իրեն պատկանող 03-019-0227-0033 կադաստրային ծածկագիրը կրող 1.02 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության կորիզավոր հողամաս: Նշված հողատեսքի հարակից մասում առկա է ազատ տարածք, որը չի օգտագործվում այլ անձանց կողմից։ Քաղաքացին դիմել է համայնքապետարան՝ նշված տարածքը սեփականության իրավունքով, կադաստրային արժեքով իրեն օտարելու խնդրանքով։ Ղեկավարվելով ՀՀ «Հողային օրենսգրքի» 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, ՀՀ կառավարության 26․05․2016թ․ թիվ 550-Ն որոշման պահանջներով և նկատի ունենալով, որ քաղաքացի՝ Լյուդվիգ Գագիկի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող,03-019-0227-0033 ծածկագիրը կրող 1.02 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության կորիզավոր հողամասին կից ազատ, համայնքային սեփականություն հանդիսացող 0.21272 հա մակերեսով հողատարածքը /ծածկագիր՝ 03-019-0228-0006/ չի գտնվում ՀՀ «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, ինչպես նաև հնարավոր չէ հողամասը որպես առանձին գույքային միավոր օտարել աճուրդային կարգով,առաջնորդվելով համայնքի ավագանու կանոնակարգով,ավագանին որոշում է՝ Բավարարել քաղաքացի՝ Լյուդվիգ Գագիկի Խաչատրյանի խնդրանքը և Արարատ համայնք Արմաշ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, իրեն սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության կորիզավոր հողամասի հարակից 0.21272 հա մակերեսով ազատ, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը, ----------- ՀՀ դրամ վճարով, ուղղակի վաճառքի կարգով օտարել նրան՝Լյուդվիգ Գագիկի Խաչատրյանի : 2. Հողամասի ուղղակի վաճառքի կարգով օտարման գործընթացը կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում։
|