Համաձայն տեղազննության արդյունքների,Արարատ համայնքի Պարույր Սևակ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասերը ենթակա են աճուրդ վաճառքով օտարելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 67-րդ և 68-րդ հոդվածներով,առաջնորդվելով ավագանու կանոնակարգով,համայնքի ավագանին որոշում է. 1.Աճուրդ վաճառքով օտարել Արարատ համայնքի Պարույր Սևակ բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման հետևալ հողամասերը. 1) 1-ին փողոց 8 հասցեում գտնվող 03-078-0002-0008 կադաստրային ծածկագիրը կրող 0.09488 հա մակերեսով հողամասը: 2) 5-րդ փողոց 1/6 հասցեում գտնվող 03-078-0009-0031 կադաստրային ծածկագիրը կրող 0.09177 հա մակերեսով հողամասը: 3) 5-րդ փողոց 1/7 հասցեում գտնվող 03-078-0009-0060 կադաստրային ծածկագիրը կրող 0.10135 հա մակերեսով հողամասը: 4) 5-րդ փողոց 1/8 հասցեում գտնվող 03-078-0009-0029 կադաստրային ծածկագիրը կրող 0.09138 հա մակերեսով հողամասը: 2.Նշված տարածքների օտարման մեկնարկային գին սահմանել 350 ՀՀ դրամ 1 քմ-ի համար, նախավճար սահմանել մեկնարկային գնի 50 %-ի չափով, մասնակցության վճար՝ 5000 դրամ, աճուրդային քայլի չափը մեկնարկային գնի 5%չափով: 3.Համայնքի ղեկավարին՝ աճուրդ վաճառքի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության«Հողային օրենսգրքի» և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: |