Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով,Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ, 56-րդ հոդվածի 5-րդ, 66-րդ հոդվածի 4-րդ կետով,առաջնորդվելով ՀՀ վարչապետի 2025 թվականի մարտի 18-ի N 211-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի 09.04.2025թ. նիստի N ԴԽ/02-2025 արձանագրության Տարբերակ 1 առաջարկությամբ սահմանված կարգով , ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով և հիմք ընդունելով քաղաքացի՝ Նունուֆար Գառնիկի Սիմոնյանին վարձակալության իրավունքով տրամադրված 03-078-0105-0095 կադաստրային ծածկագիրը կրող 2.27588 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահող հողամասը իրեն օտարելու մասին դիմումը,համայնքի ավագանին որոշում է. 1.Համայնքային սեփականություն հանդիսացող, Պարույր Սևակ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 03-078-0105-0095 կադաստրային ծածկագիրը կրող 2.27588 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահող հողամասը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով օտարել հողամասի վարձակալ հանդիսացող՝ Նունուֆար Գառնիկի Սիմոնյանին: 2.Հողամասի օտարման գին սահմանել «ՊիՎիԷմ»սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրամադրված հաշվետվության համաձայն գնահատված արժեքով՝ 4520000 ՀՀ դրամ։ |