Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով, համայնքի ավագանու կանոնակարգով և հիմք ընդունելով ՀՀ Արարատի մարզպետի 12․12․2025 թվականի թիվ 01//07979-2025 գրությունը՝ Արարատ համայնքի ավագանին որոշում է՝ 1․Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 12-ի «Արարատ համայնքի Արմաշ բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու և Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու մասին» թիվ 91-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը՝
1) Որոշման վերնագրում «նվիրաբերելու» բառը փոխարինել «նվիրելու» բառով։
2) Որոշման նախաբանում «605-րդ հոդվածի 1-ին մասի» բառերը փոխարինել «594-րդ հոդվածի 1-ին մասի» բառերով, «18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ» բառերից հետո լրացնել «42-րդ» բառով, «կետի» բառը փոխարինել «կետերի» բառով։
3) Որոշման 2-րդ կետում «նվիրաբերել» բառը փոխարինել «նվիրել» բառով։
4) Որոշման 4-րդ կետում «նվիրաբերության» բառը փոխարինել «նվիրատվության» բառով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |