Համաձայն տեղազննության արդյունքների,Արարատ համայնքի Զանգակատուն բնակավայրի վարչական տարածքում գտնվող,պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության /ծածկագիր 03-043-0176-0001/ 11.05493 հա արոտավայր,խոտհարքը ենթակա է մրցույթով վարձակալության տրամադրելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 48-րդ և 76-րդ հոդվածների պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով, Արարատ համայնքի ավագանին որոշում է՝ 1.Տալ համաձայնություն մրցութային կարգով 10 տարի ժամկետով տրամադրել վարձակալությամբ Արարատ համայնքի Զանգակատուն բնակավայրի վարչական տարածքում գտնվող,պետական սեփականություն հանդիսացող 03-043-0176-0001 կադաստրային ծածկագիրը կրող 11.05493 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայր,խոտհարքը: 2.Նշված հողատարածքի վարձավճարի մեկնարկային գին սահմանել ------- ՀՀ դրամ 1 հա-ի համար, նախավճար սահմանել մեկնարկային գնի 5 %-ի չափով,մասնակցության վճար՝5000 ՀՀ դրամ,մրցութային քայլի չափը մեկնարկային գնի 5%-ի չափով: 3.Համայնքի ղեկավարին՝ մրցույթի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: |