Քաղաքացի Հակոբ Փայլակի Ղազարյանը Արարատ համայնք, քաղաք Արարատ Մուրացան 21Ա հասցեում /ծածկագիր՝ 03-002-0029-0035/ ունի սեփականության իրավունքով իրեն պատկանող 0.1080 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածք և վրան գտնվող բնակելի տուն։ Նշված շինությանը կից,առկա է ազատ տարածք,որը չի օգտագործվում այլ անձանց կողմից։ Քաղաքացին դիմել է համայնքապետարան՝ նշված տարածքը սեփականության իրավունքով, բնակելի շինության ընդլայնման նպատակով, հողատարածքը՝ կադաստրային արժեքով իրեն օտարելու խնդրանքով։ Ղեկավարվելով ՀՀ կառավարության 08․05․2003 թիվ 714-Ն որոշմամբ, ՀՀ «Հողային օրենսգրքի» 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, ՀՀ կառավարության 26․05․2016թ․ թիվ 550-Ն որոշման 2-րդ կետի պահանջներով և նկատի ունենալով, որ քաղաքացի Հակոբ Փայլակի Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող,03-002-0029-0035 ծածկագիրը կրող 0,1080 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասին կից ազատ, չկառուցապատված, համայնքային սեփականություն հանդիսացող 0.01224 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողատարածքը /ծածկագիր՝ 03-002-0029-0038/ չի գտնվում ՀՀ «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, ինչպես նաև հնարավոր չէ հողամասը որպես առանձին գույքային միավոր օտարել աճուրդային կարգով, քանի որ օտարվող հողամասը սահմանակից է ընդլայնվող հողամասին և օտարվող հողամասի դիրքից և չափերից ելնելով քաղաքաշինական նորմերին համապատասխան, այն կարող է օգտագործվել բացառապես ընդլայնվող հողամասի վրա գտնվող շինության սպասարկման կամ վերակառուցման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների իրականացման նպատակով,առաջնորդվելով համայնքի ավագանու կանոնակարգով՝ Բավարարել քաղաքացի՝ Հակոբ Փայլակի Ղազարյանի խնդրանքը և Արարատ համայնք, քաղաք Արարատ Մուրացանի փողոց 21Ա հասցեում գտնվող, իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակելի կառուցապատման հողատարածքին հարակից 0.01224 հա մակերեսով ազատ, չկառուցապատված համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի կառուցապատման հողամասը, 1քմ-ի համար ------ ՀՀ դրամ վճարով, ուղղակի վաճառքի կարգով օտարել նրան՝Հակոբ Փայլակի Ղազարյանին։ 2. Հողամասի ուղղակի վաճառքի կարգով օտարման գործընթացը կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում։ 3. Պարտավորեցնել քաղաքացուն՝ տարածքում շինարարական կամ բարեկարգման աշխատանքները կատարել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և քաղաքաշինական գործող նորմերով։ |