Այսօր: Շաբաթ, 20 Հուլիսի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 51
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԿԱՐԵՆ ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ /ՍԵՐՎԻՏՈՒՏ/ ՏՐԱՄԱԴՐՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հողային օրենսգրքի 50-րդ հոդվածով, հաշվի առնելով «ԳՆԴԱՍԱՐ» բնապահպանա-սոցիալական հասարակական կազմակերպության դիմումը և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը,համայնքի ավագանին որոշում է՝

 

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հողային օրենսգրքի 50-րդհոդվածով,հաշվի առնելով «ԳՆԴԱՍԱՐ» բնապահպանա-սոցիալական հասարակական կազմակերպության դիմումը և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը.
1.Տալ համաձայնություն Արարատ համայնքի Զանգակատուն բնակավայրում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից
  · 03-043-0199-0026 ծածկագիրը կրող,191.45956 հա արոտավայր
  · 03-043-0102-0148 ծածկագիրը կրող,101.53 հա արոտավայր
  · 03-043-0191-0026 ծածկագիրը կրող,16.3267 հա արոտավայր
  · 03-043-0156-0017 ծածկագիրը կրող,120.82349 հա վարելահող,այլ հողատեսք

սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ) 5/հինգ/ տարի ժամկետով տրամադրելու «ԳՆԴԱՍԱՐ» բնապահպանա-սոցիալական հասարակական կազմակերպությանը՝ Հարավային Կովկասում էկո միջանցքների աջակցություն բնապահպանական ծրագիր իրականացնելու նպատակով:
2.Սերվիտուտի տրամադրման տարեկան վարձավճար սահմանել 1 հեկտարի համար 800 /ութ հարյուր/ ՀՀ դրամի չափով:
3.Սույն որոշումից բխող գործառույթները իրականացնել օրենքով սահմանված կարգով:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner