Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն որոշման 2-րդ հավելվածի 39-րդ կետով՝ Արարատ համայնքի ավագանին որոշում է. 1.Արարատ համայնքի Արարատ քաղաքի Աղբյուր Սերոբի 11/36 հասցեում գտնվող 03-002-0016-0002 կադաստրային ծածկագիրը կրող 0.03105 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ ճանաչել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի սեփականության իրավունքը և կատարել գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում`որպես համայնքային սեփականություն։ 2.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: |