Համաձայն տեղազննության արդյունքների,Արարատ համայնքի Արարատ գյուղի Հաղթանակի փողոց 57/1 հողամաս հասցեում գտնվող,համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության /ծածկագիր 03-015-0050-0084/ 0.23586 հա մակերեսով հողամասը ենթակա է մրցույթով վարձակալության տրամադրելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 48-րդ և 76-րդ հոդվածների պահանջներով,հաշվի առնելով Արարատ համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 21-ի «Արարատ համայնքի վարչական տարածքում գտնվող,արդյունաբերական ընդերքօգտագործան և այլ արտադրական նշանակության հողերի համար տարեկան վարձավճարի չափ սահմանելու մասին» թիվ 49 որոշումը,առաջնորդվելով համայնքի ավագանու կանոնակարգով, Արարատ համայնքի ավագանին որոշում է՝ 1.Մրցութային կարգով, 25 տարի ժամկետով տրամադրել վարձակալությամբ Արարատ համայնքի Արարատ գյուղի Հաղթանակի փողոց 57/1 հողամաս հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 03-015-0050-0084 կադաստրային ծածկագիրը կրող 0.23586 հա մակերեսով արդյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասը: 2.Նշված հողատարածքի վարձավճարի մեկնարկային գին սահմանել ------- ՀՀ դրամ, նախավճար սահմանել մեկնարկային գնի 5 %-ի չափով, մասնակցության վճար՝ 5000 ՀՀ դրամ, մրցութային քայլի չափը մեկնարկային գնի 5%-ի չափով: 3.Համայնքի ղեկավարին՝ մրցույթի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: |