Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի,18-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Արարատի մարզպետի 28․03․2025 թվականի թիվ 01//02183-2025 գրությունը․ Արարատ համայնքի ավագանին որոշում է ՝ 1․Արարատ համայնքի Զանգակատուն բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնք Արարատ, գյուղ Զանգակատուն, Պ․Սևակի փողոց, 56/2 հողամաս հասցեն կրող, համայնքային սեփականություն հանդիսացող 03-043-0045-0003,0004- կադաստրային ծածկագիրը կրող 0,10432 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը և վրան ինքնակամ կառուցված շինությունը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը՝ դպրոց կառուցելու նպատակով։ 2. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող նվիրաբերության պայմանագրի կնքման աշխատանքների կատարումը։ |