Համաձայն տեղազննության արդյունքների,Արարատ համայնքի Արմաշ բնակավայրի վարչական տարածքում գտնվող,/ծածկագիր՝ 03-019-0191-0011/ համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.07354 հա մակերեսով վարելահող հողամասը ենթակա Է աճուրդ վաճառքով օտարելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 67-րդ և 68-րդ հոդվածներով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2025 թվականի մարտի 18-ի N 211-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի 09.04.2025թ. նիստի N ԴԽ/02-2025 արձանագրության Տարբերակ 1 առաջարկության համաձայն «ՊիՎիԷմ»սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրամադրված 08.10.2025 թվականի թիվ 25/008-ԳՆ հաշվետվությունը,առաջնորդվելով ավագանու կանոնակարգով,համայնքի ավագանին որոշում է. 1.Աճուրդ վաճառքով օտարել Արմաշ բնակավայրի վարչական տարածքում գտնվող,03-019-0191-0011 կադաստրային ծածկագրիը կրող 0.07354 հա մակերեսով,համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահող հողամասը: 2.Նշված տարածքի օտարման մեկնարկային գին սահմանել «ՊիՎիԷմ»սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրամադրված 08.10.2025 թվականի թիվ 25/008-ԳՆ հաշվետվությանբ գնահատված արժեքով՝ 420000 ՀՀ դրամով , նախավճար սահմանել մեկնարկային գնի 50 %-ի չափով, մասնակցության վճար՝5000 դրամ, աճուրդային քայլի չափը մեկնարկային գնի 5%չափով: 3.Համայնքի ղեկավարին՝ աճուրդ վաճառքի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության«Հողային օրենսգրքի» և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: |