Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, համայնքի ավագանու կանոնակարգով և ելնելով անհրաժեշտությունից․ Արարատ համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի ավագանու 2025 նոյեմբերի 14-ի «Արարատ համայնքի կոմունալ ծառայություն բյուջետային հիմնարկի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը 2026 թվականի համար հաստատելու մասին» N 121-Ա որոշման հավելվածում ավելացնել շատրվանների սպասարկող բանվորի 1/մեկ/ հաստիք՝ սահմանել աշխատավարձ՝ 130000 /մեկ հարյուր երեսուն հազար/ ՀՀ դրամ, մաքրման կայանի հսկիչի 1/մեկ/ հաստիք՝ սահմանել աշխատավարձ՝ 180000 /մեկ հարյուր ութսուն հազար/ ՀՀ դրամ և մաքրման կայանի օպերատորի 4 /չորս/ հաստիք՝ սահմանել աշխատավարձ՝ 120000-ական ՀՀ դրամ /մեկ հարյուր քսան հազարական/ ՀՀ դրամ։ 2․ Հաստատել «Արարատ համայնքի կոմունալ ծառայություն» բյուջետային հիմնարկի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը 2026թվականի համար՝ համաձայն փոփոխված հավելվածի։
|