Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն որոշման 2-րդ հավելվածի 39-րդ կետով՝ Արարատ համայնքի ավագանին որոշում է. 1.Արարատ համայնքի Ավշար բնակավայրի վարչական տարածքում գտնվող 03-013-0483-0020 կադաստրային ծածկագիրը կրող 0.55886 հա մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի սեփականության իրավունքը և կատարել գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում`որպես համայնքային սեփականություն։ 2.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: |