Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 9
 

Զեկ. ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՅՈՒՂ ԱՐԱՐԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 9-րդ, 15-րդ և 16-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական կոմիտեի նախագահի 2024 թվականի դեկտեմբերի 10-ի N 01//07885-2024 գրությունը, Արարատի մարզպետի 2025 թվականի հունվարի 7-ի N 01//00026-2025 գրությունը, հաշվի առնելով քաղաքացի՝ Գոռ Հենրիկի Թարվերդյանին դիմումը, համայնքի ավագանին որոշում է.

1.Արարատ համայնքի գյուղ Արարատ բնակավայրի վարչական տարածքում գտնվող,Գոռ Հենրիկի Թարվերդյանի սեփականություն հանդիսացող, 03-015-0068-0029 կադաստրային ծածկագիրը կրող 0.0876 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասից 0.02931 հա հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել՝ բնակավայրերի հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի՝ նկուղային մասով մեկ հարկանի կերերի վաճառքի կետ կառուցելու համար:
2.Վերոնշյալ հողամասի գործառնական նշանակությունը փոփոխված Է համարվում հողամասերի նկատմամբ փոփոխված  գործառնական նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալու պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ՄՈՒՍԻԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner