Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 9-րդ,15-րդ և 16-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի՝ Արթուր Գագիկի Անտապլյանի դիմումը,համայնքի ավագանին որոշում է. 1.Թույլատրել քաղաքացի՝ Արթուր Գագիկի Անտապլյանին սեփականության իրավունքով պատկանող, Արարատ համայնքի գյուղ Ավշար բնակավայրի վարչական տարածքում գտնվող 03-013-0428-0023 կադաստրային ծածկագիրը կրող 0.05 հա գյուղատնտեսական նշանակության կորիզավոր հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել՝ արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի,իսկ գործառնական նշանակությունը՝գյուղատնտեսական արտադրականի՝անասնագոմ կառուցելու համար: 2.Վերոնշյալ հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխված են համայնքում հողամասերի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալու պահից: |