Այսօր: Չորեքշաբթի, 4 Փետրվարի 2026թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 224
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 008
 

Զեկ. ԿԱՐԵՆ ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2026 թվականի N_
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՅԱԿԵՐՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 03-066-0101-0079 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳԻՐԸ ԿՐՈՂ 3.3636 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն տեղազննության արդյունքների,Արարատ համայնքի Նոյակերտ բնակավայրի վարչական տարածքում գտնվող,համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտետական նշանակության /ծածկագիր 03-066-0101-0079/ 3.3636 հա մակերեսով այլ հողատեսքը ենթակա է մրցույթով վարձակալության տրամադրելու  և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 48-րդ և 76-րդ հոդվածների պահանջներով,առաջնորդվելով համայնքի ավագանու կանոնակարգով, Արարատ համայնքի ավագանին որոշում է՝

1.Մրցութային կարգով, 25 տարի ժամկետով տրամադրել վարձակալությամբ Արարատ համայնքի Նոյակերտ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 03-066-0101-0079 կադաստրային ծածկագիրը կրող 3.3636 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը:
2.Նշված  հողատարածքի վարձավճարի մեկնարկային գին սահմանել ------ ՀՀ դրամ, նախավճար սահմանել մեկնարկային գնի 5 %-ի չափով, մասնակցության վճար՝ 5000 ՀՀ դրամ, մրցութային քայլի չափը մեկնարկային գնի 5%-ի չափով:
3.Համայնքի ղեկավարին՝ մրցույթի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության «Հողային  օրենսգրքի» և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 214
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner