«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի շրջանակներում գյուղատնտեսության աջակցության ծրագրերի իրականացման նպատակով Արարատի համայնքապետարան Է դիմել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը՝ Արարատ համայնքի գ․Ավշար բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում թվով 3/երեք/ աշխատասենյակ վարձակալության իրավունքով Նախարարությանը տրամադրելու խնդրանքով։ Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներուվ և հիմք ընդունելով Նախարարության գրությունը,համայնքի ավագանին որոշում է. 1.ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքի սեփականություն հանդիսացող գ․Ավշար բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրի շենքից թվով 3/երեք/ աշխատասենյակ՝ 13․40քմ, 14․20 քմ, 13․70քմ՝ ընհանուր 41․30 քմ մակերեսով, 1 /մեկ/ տարի ժամկետով, ամսական 180.000/մեկ հարյուր ութսուն հազար/ ՀՀ դրամ վարձավճարով տրամադրել էկոնոմիկայի նախարարությանը՝ «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի իրականացման նպատակով։
2․Պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո պայմանագիրը համարել երկարացված նույն պայմաններով այնքան ժամանակ,քանի դեռ կողմերից որևիցէ մեկը չի ներկայացրել պայմանագիրը լուծելու կամ փոփոխելու վերաբերյալ առաջարկություն:
3․Համայնքի ղեկավարին՝ Նախարարության հետ կնքել վարձակալության պայմանագիր: |