Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներվ, ելնելով անհրաժեշտությունից՝ Արարատ համայնքի ավագանին որոշում է՝ 1․Արարատ համայնքի ավագանու 2024թվականի նոյեմբերի 12-ի «Արարատ համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կառուցվածքը, աշխատակիցների քանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը 2025 թվականի համար հաստատելու մասին» N 218-Ա որոշման Հավելված 13-ում կատարել փոփոխություն՝ ավելացնելով տնօրենի օգնականի հաստիք։ 2․ Հաստատել «Արարատ քաղաքի Ղազարոս Սարյանի անվան ՄՄԱԴ» ՀՈԱԿ-ի աշխատակիցների նոր հաստիքացուցակը՝ համաձայն կից հավելված 13-ի։ |