Համաձայն տեղազննության արդյունքների,Արարատ համայնքի Պարույր Սևակ բնակավայրի վարչական տարածքում գտնվող,պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտավայրեր,այլ հողատեսքերը ենթակա են մրցույթով վարձակալության տրամադրելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 48-րդ և 76-րդ հոդվածների պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով,համայնքի ավագանին որոշում է՝ 1.Տալ համաձայնություն մրցութային կարգով 10 տարի ժամկետով Արարատ համայնքի Պարույր Սևակ բնակավայրի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հետևյալ հողամասերը՝ 1) Լոտ ծածկագիր 03-078-0039-0020 11.68411 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք, արոտավայրը: 2) Լոտ ծածկագիր 03-078-0039-0024 11.3974 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրը,այլ հողատեսքը: 3) Լոտ ծածկագիր 03-078-0039-0021 5.72783 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրը: 2.Նշված հողատարածքի վարձավճարի մեկնարկային գին սահմանել --------- ՀՀ դրամ 1 հա-ի համար, նախավճար սահմանել մեկնարկային գնի 5 %-ի չափով,մասնակցության վճար՝5000 ՀՀ դրամ,մրցութային քայլի չափը մեկնարկային գնի 5%-ի չափով: 3.Համայնքի ղեկավարին՝ մրցույթի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: |