Համաձայն տեղազննության արդյունքների,Արարատ համայնքի Երասխ բնակավայրի Արաքսի փողոց 1-ին փակուղի 6 հասցեում գտնվող,/ծածկագիր՝ 03-042-0019-0011/ համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության 1.0111 հա մակերեսով արդյունաբերական օբյեկտների հողամասը ենթակա Է աճուրդ վաճառքով օտարելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 67-րդ և 68-րդ հոդվածներով,առաջնորդվելով ավագանու կանոնակարգով, համայնքի ավագանին որոշում է. 1.Աճուրդ վաճառքով օտարել Արարատ համայնքի Երասխ բնակավայրի Արաքսի փողոց 1-ին փակուղի 6 հասցեում գտնվող, 03-042-0019-0011 կադաստրային ծածկագիրը կրող 1.0111 հա մակերեսով,համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասը: 2.Նշված տարածքի օտարման մեկնարկային գին սահմանել ----------- ՀՀ դրամ, նախավճար սահմանել մեկնարկային գնի 50 %-ի չափով, մասնակցության վճար՝ 5000 դրամ, աճուրդային քայլի չափը մեկնարկային գնի 5%չափով: 3.Համայնքի ղեկավարին՝ աճուրդ վաճառքի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության«Հողային օրենսգրքի» և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: |