Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 9-րդ, 15-րդ և 16-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2025 թվականի հուլիսի 28-ի թիվ 2/փ-231 դրական եզրակացությունը,համայնքի ավագանին որոշում է. 1.Արարատ համայնքի գյուղ Արարատ բնակավայրի վարչական տարածքում գտնվող,պետական սեփականություն հանդիսացող, 03-015-0556-0001 կադաստրային ծածկագիրը կրող 1.27464 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ արոտավայր հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել՝ հատուկ նշանակության հողերի: 2.Վերոնշյալ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխված է համարվում հողամասի նկատմամբ փոփոխված նպատակային նշանակությամբ իրավունքը պետական գրանցում ստանալու պահից: |