Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
20.12.24 Վերջապես լուծվում է նաև Արարատ քաղաքի ԷՉԿ թաղամասի ջրամատակարարման խնդիրը
  Արարատ քաղաքի հարգելի բնակիչներ, մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք ձեզ, որ այս տարվա սուբվենցիոն ծրագրով մեկնարկել են Արարատ քաղաքի ԷՉԿ թաղամասի ջրամատակարարման համակարգի կառուցման աշխատանքները։
ԷՉԿ թաղամասում ջրամատակարարման խնդիրը եղել է տեղի բնակչությանը մշտապես հուզող և կենսական լուծում պահանջող հարցերից մեկը, որը մինչ օրս ամբողջությամբ լուծված չէ։ Ելնելով Արարատ համայնքի առաջնահերթության ծրագրերի իրականացումից, որն ընդգրկված է նաև Արարատ համայնքի զարգացման հնգամյա ծրագրում, ինչպես նաև հաշվի առնելով մեր բնակիչների բազմաթիվ խնդրանքները՝ վերոնշյալ թաղամասը կունենա այնքան անհրաժեշտ ջրամատակարարումը։ (խմելու ջուր)
Ամեն ինչ դեռ առջևում է…
19.12.24 «ԽԹԱՆ» սոցիալական ձեռնարկատիրության 4-րդ ինկուբատորը մեկնարկում է
  «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից իրականացվող այս ծրագրի նպատակն է ԽԹԱՆԵԼ տեղաբնակների և Արցախից տեղահանվածների զարգացումն ու ինքնազբաղվածությունը մարզերում՝ աջակցելով սոցիալական և համերաշխ ձեռնարկությունների, հատկապես՝ գյուղատնտեսական, ստեղծմանն ու զարգացմանը:Ինչու՞ դիմել այս ծրագրին՝մասնակցելու եք 80 ժամ դեմառդեմ դասընթացների ՍՁ ոլորտի լավագույն փորձագետների հետ, սովորելու եք ինչպես ճիշտ օգտագործել արհեստական բանականության գործիքները ձեր աշխատանքում,ստանալու եք անհատական և խմբային ինտենսիվ մենթորություն ձեր ՍՁ-ի բիզնես պլանի, վաճառքի սխեմաների, ֆինանսական պլանավորման և նվազագույն կենսունակ պրոդուկտի մշակման համար, ունենալու եք ձեր համայնք այցելող և առցանց ... Մանրամասն
19.12.24 Տեղեկատվություն Եվրոպայի խորհրդի Տեղական և շրջանային իշխանությունների Կոնգրեսի 2025թ. աշխատանքներին երիտասարդ պատվիրակի կարգավիճակով մասնակցության պայմանների մասին
  Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Տեղական և շրջանային իշխանությունների Կոնգրեսը (Կոնգրես) հղումը՝ https://www.coe.int/en/web/congress/home, հանդիսանալով ԵԽ հիմնական մարմիններից մեկը և ԵԽ անդամ և ԵԽ հետ համագործակցող պետությունների Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) վեհաժողով՝ համադրելի է ԵԽ խորհրդարանական վեհաժողովին՝ ԵԽԽՎ-ին: Կոնգրեսի աշխատանքները տեղի են ունենում Ստրասբուրգում (Ֆրանսիա) գտնվող Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում:​Կոնգրեսում ներկայացված են ԵԽ 46 անդամ երկրների ավելի քան 130.000 ՏԻՄ-երից 612 պատվիրակներ, նստաշրջանները տեղի են ունենում տարին երկու անգամ՝ մարտին և հոկտեմբերին: Բաղկացած է երկու՝ Տեղական իշխանությունների և Շրջանային իշխանությունների պալատներից:​Հաշվի առնելով Հայաստանի ... Մանրամասն
17.12.24 Հայաստանի հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագիր
  Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) հիմնական նպատակն է ագրոպարենային ոլորտի տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ լիզինգի մեխանիզմների կիրառմամբ սարքավորումների մատակարարումը։Ծրագրի շրջանակներում լիզինգի պայմանագրով տնտեսավարողներին տրամադրվում են հետևյալ ոլորտներում օգտագործվող սարքավորումներ՝անասնաբուծություն, այդ թվում՝ տավարաբուծություն, ոչխարաբուծություն, խոզաբուծություն, թռչնաբուծություն, մեղվաբուծություն, ձկնաբուծություն, արդյունագործական գազանաբուծություն, խխունջաբուծություն,բուսաբուծություն, այդ թվում՝ ջերմատնային տնտեսություն,սառնարանային տնտեսություն, այդ թվում` կաթի մթերման կայաններ և ... Մանրամասն
16.12.24 Մեկնարկել են Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանի կեղտաջրերի մաքրման կայանի կառուցման աշխատանքները
  Արարատ համայնքի հարգելի բնակիչներ, հայտնում ենք ձեզ, որ 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով մեկնարկել են Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանի կեղտաջրերի մաքրման կայանի կառուցման աշխատանքները։Արարատ քաղաքի ՈԿՖ բանավան թաղաղամասի և Արարատ գյուղի կոյուղագծերը միացված չեն քաղաքի կոյուղու հավաքիչին /կոլեկտորին/, ինչի պատճառով չմաքրված կեղտաջրերը լցվում են բաց դրենաժային համակարգ՝ առաջացնելով բնապահպանական, առողջապահական և սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներ. մասնավորապես այն բերում է նաև գյուղատնտեսական հողատարածքների դեգրատացիայի, աղտոտում է շրջակա միջավայրը, առողջության համար ստեղծում է ռիսկային պայմաններ։Վերոնշյալ հիմնախնդիրների լուծման համար է, որ կառուցվում է կեղտաջրերի մաքրման առաջին կայանը, կիրառելով ... Մանրամասն
13.12.24 Ցանկացած բարի գործ արժանի է մեծ գնահատանքի
  Արարատի համայնքապետարանի և Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի համագործակցության արդյունքում, Միջազգային ուղղափառ քրիստոնեական բարեգործական կազմակերպության աջակցությամբ «Կենսապայմանների բարելավում» ծրագրի շրջանակներում համայնքի 14 սոցիալապես անապահով ընտանիքների, ներառյալ Արցախից տեղահանված անձանց տրամադրվել է ձմեռային վառելիք և վառարաններ:
11.12.24 Տոներին ընդառաջ՝ Արարատ քաղաքում այս տարի ևս տեղի կունենա Ամանորյա ցուցահանդես-վաճառք
  Արարատ համայնքի հարգելի՛ բնակիչներ, տեղեկացնում ենք ձեզ, որ այս տարի ևս մեր քաղաքում կազմակերպվում է Ամանորյա ցուցահանդես-վաճառք, որը կկայանա 2024 թվականի դեկտեմբերի 27-ին: Վայրը՝ քաղաք Արարատ, Վազգեն Սարգսյանի անվան հրապարակԺամը՝ 11:00 - 19:00Ծրագրում՝Տեղական արտադրանքի ցուցահանդես-տոնավաճառԱմանորյա զարդարանքներ և նվերների կրպակներՄանկական զվարճանքներ և երաժշտական համարներՁմեռ Պապի և Ձյունանուշի հետ հանդիպումՏոնական անակնկալներ փոքրերին ու մեծերինԽաղարկություն հետաքրքիր մրցանակներովՀեքիաթային ֆոտո անկյուն Տաղավարների ամրագրումների համար՝ կարող եք զանգահարել՝ 095-33-55-11 հեռախոսահամարին։https://docs.google.com/.../1rmA9zLEcZDS1Y51rIiI.../viewform Կիսվեք այս հրապարակմամբ և տեղեկացրեք ձեր ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Արարատ համայնքի 2024թ-ի թիվ 1 արտահերթ նիստը:
Արարատ համայնքի ավագանու թիվ 15 հերթական նիստը
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner