Այսօր: Երկուշաբթի, 28 Հոկտեմբերի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 106
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
28.10.24 Հարգանքի տուրք հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
  Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, Արարատ համայնքի ղեկավար կազմը՝ ի դեմս համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանի, համայնքի կրթական, մշակութային, մարզական և առողջապահական հաստատությունների ներկայացուցիչներ, զինվորականներ և այլոք ծաղիկներ խոնարհեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանի մոտ՝ ի հիշատակ և խոնարհում հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի։25 տարի առաջ այս օրն ԱԺ նիստերի դահլիճում ահաբեկչության զոհ դարձան ԱԺ նախագահ, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը, վարչապետ, Ազգային հերոս Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, Արցախյան ազատամարտի հերոս, ԱԺ պատգամավոր Արմենակ Արմենակյանը, ԱԺ պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը:Մեր պետության և ... Մանրամասն
28.10.24 Հոկտեմբերի 22-ին մեր չքնաղ քաղաքը տոնեց իր 94-ամյակը
 Հոկտեմբերի 22-ին  մեր սիրելի Արարատ քաղաքը իր բնակիչների և մեր հետ միասին տոնեց իր ծննդյան 94-ամյակը։Քաղաքի օրը մեկնարկեց սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանի մոտ համայնքի ղեկավար կազմի և համայնքապետարանի աշխատակազմի կողմից ծաղիկներ խոնարհելով և հարգանքի տուրք մատուցելով հայրենիքի համար բոլոր ժամանակներում ընկած մեր բոլոր հերոս հայորդիների անմահ հիշատակի համար։Այնուհետև Արարատ քաղաքի օրվան նվիրված տոնակատարությունների շրջանակում իրականացվեցին մարզամշակութային, ցուցադրական և երաժշտական մի շարք միջոցառումներ նաև պարգևատրման պաշտոնական արարողություն։Պաշտոնական մասից դուրս կազմակերպվել էր նաև հյուրասիրություն, որի շրջանակներում Արարատ համայնքի ղեկավար կազմը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը ... Մանրամասն
22.10.24 Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանի շնորհավորական ուղերձը Արարատ քաղաքի 94-ամյակի առթիվ
  Սիրելի´ արարատցիներ, այսօր նշում ենք մեր սիրելի քաղաքի, մեր տան՝ Արարատի օրը:Ուզում եմ սրտանց շնորհավորել մեր բոլորիս միավորող, մեր սիրելի քաղաքի տոնի առթիվ։Ինքներդ էլ տեսնում եք, որ մեր քաղաքում ամենօրյա հետևողական աշխատանքներ են տարվում կոմունալ, տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացման, ճանապարհների խնդիրների լուծման, փողոցների, այգու բարեկարգման, կրթութան, մշակույթի, սպորտի և այլ ոլորտների որակի բարելավման ուղղությամբ։Հավաստիացնում եմ ձեզ, որ համայնքապետարանի ամբողջ աշխատակազմը նույնպես ջանք ու եռանդ չի խնայում, որ մեր քաղաքն օրեցօր էլ ավելի գեղեցկանա և ձեզ ներկայանա նոր գույներով:Վստահ եմ` ամեն անցնող տարին ամփոփելիս բոլորս կկարողանանք խոսել նոր ձեռքբերումների, հաջողությունների ... Մանրամասն
21.10.24 Եկե՛ք, վաղը միասին նշենք մեր սիրելի Արարատ քաղաքի 94-ամյակը
  Արարատ համայնքի հարգելի բնակիչներ, մեծ սիրով տեղեկացնում ենք ձեզ, որ սույն թվականի հոկտեմբերի 22-ին, Արարատ քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան հրապարակում մեծ շուքով նշվելու է մեր սիրելի Արարատ քաղաքի ծննդյան 94-ամյակը։Տոնակատարությունների շրջանակում իրականացվելու են մարզամշակութային, ցուցադրական և երաժշտական մի շարք միջոցառումներ, նոմինանտներին պարգևատրելու պաշտոնական արարողություն, հյուրասիրություն և այլն։Հիշեցնենք նաև, որ Արարատի համայնքապետարանի նախաձեռնությամբ, գործարար-համայնք կապը էլ ավելի ամրապնդելու համար լինելու է նաև մեծ ԷՔՍՊՈ ցուցահանդես։Բուն միջոցառումները կմեկնարկեն ժամը՝ 14:00-ին Արարատ քաղաքի Վազգեն Սարգսյան հրապարակում, իսկ ԷՔՍՊՈ ցուցահանդեսի տաղավարները կլինեն հրապարակում ... Մանրամասն
21.10.24 Այս հուշամրցաշարի անցկացումը բարի ավանդույթ է դարձել մեր համայնքում
  Հոկտեմբերի 19-ին Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոնում՝ «Արարատ քաղաքի մարզադպրոց» ՀՈԱԿ-ի նախաձեռնությամբ և «Շինցեմենտ» ՍՊԸ-ի հովանավորչությամբ տեղի ունեցավ բռնցքամարտի երրորդ հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը՝ նվիրված վաստակաշատ մարզիչներ Վյաչեսլավ Դավթյանի և Նորայր Ֆահրադյանի հիշատակին։Միջոցառմանը ներկա էր Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արսեն Հակոբյանը, Արարատ համայնքի ղեկավարի տեղակալներ՝ Կարեն Քենդրջյանը և Արմեն Բաղդասարյանը, «Շինցեմենտ» ՍՊԸ-ի տնօրեն Համազասպ Պողոսյանը, Արարատ քաղաքի մարզադպրոցի տնօրեն Տիգրան Արմենակյանը և այլոք։Հուշամրցաշարի անցկացման ... Մանրամասն
21.10.24 Համախմբված շաբաթօրյակի անցկացումը ևս մեկ անգամ փաստեց, որ համայնքը հուսալի և սրտացավ ձեռքերում է
  Այսօր հոկտեմբերի 19-ին, Արարատի համայնքապետարանի նախաձեռնությամբ՝ Արարատ քաղաքի 94-ամյակին ընդառաջ անցկացվեց համայնքային մեծ շաբաթօրյակ։Շաբաթօրյակին մեծ ոգևորությամբ մասնակցում էր համայնքապետարանի ամբողջ աշխատակազմը, Արարատ համայնքի կոմունալ ծառայությունը, համայնքային ենթակայության ՀՈԱԿ-ները, համայնքի բոլոր բնակավայրերի կրթական, առողջապահական, մշակութային հաստատությունները և անհատ բնակիչները։Շաբաթօրյակի ընթացքում մաքրման և բարեկարգման համատարած աշխատանքներ իրականացվեցին համայնքի բոլոր բնակավայրերում։Այսպիսի նախաձեռնությունները պետք է շատ լինեն և մենք բոլորս պետք է համախմբված մասնակցենք, քանի որ համախմբվածությամբ ու հոգատար վերաբերմունքով միայն կկարողանանք լավ արդյունքի հասնել։Արարատի համայնքապետարանը ... Մանրամասն
18.10.24 Մեր երիտասարդների մոտ ցանկացած փոքր և մեծ ձեռքբերում պետք է խրախուսել
  Երեկ Արարատ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արսեն Հակոբյանը շնորհակալագրեր հանձնեց, Արարատի պետական քոլեջ-ի ֆինանսներ բաժնի 3-րդ կուրսի ուսանողներ Աշոտ Սմբատյանին, Սեդրակ Բիլբուլյանին և Ավետիս Թովմասյանին՝ Արարատի համայնքապետարանում անցկացրած մասնագիտական պրակտիկայի ընթացքում ցուցաբերած բարձր առաջադիմության և կարգապահ վարքի համար։Տղաները արդեն մեկ ամիս է ինչ մասնագիտական փորձաշրջան էին անցնում Արարատի համայնքապետարանի աշխատակազմի, քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիայի բաժնում և նրանց ամենօրյա բարեխիղճ հաճախումները և դրան զուգահեռ ակտիվ մասնակցայնությունը մի շարք կամավորական հիմունքներով իրականացվող աշխատանքներում՝ արժանի էր ուշադրության և որպես օրինակ իրազեկմանը ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Արարատ համայնքի 2024թ-ի թիվ 1 արտահերթ նիստը:
Արարատ համայնքի ավագանու թիվ 15 հերթական նիստը
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner