Այսօր: Շաբաթ, 6 Սեպտեմբերի 2025թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 62
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05.09.25 Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատի մի շարք աշխատակիցներ և փրկարարներ Արարատ համայնքի ղեկավարի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով։

ՀՀ Փրկարարի օրվա կապակցությամբ և համայնքի հետ սերտ համագործակցության համար՝ ՀՀ ՆԳՆ ՓԾ Արարատի ՄՓՎ և Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատի մի շարք աշխատակիցներ և փրկարարներ Արարատ համայնքի ղեկավարի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով։

05.09.25 Ասֆալտապատվում են Նոյակերտ բնակավայրի փողոցները

Ինտենսիվ աշխատանքների արդյունքում ավարտվեց Արարատ համայնքի Նոյակերտ բնակավայրի ևս մեկ փողոցի (Զ. Անդրանիկ) ասֆալտապատումը։ Նախորդ՝ Պ.Սևակ փողոցի, ասֆալտապատումն ավարտվել էր դեռևս ս/թ օգոստոսի սկզբին։ Աշխատանքներն իրականացվում են սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում՝ պետություն-համայնք համագործակցությամբ (ընդհանուր արժեքը 111 700 000 դրամ)։

04.09.25 Վերանորոգվում են Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոնն ու ամֆիթատրոնը

Արարատ համայնքի շինարարական աշխատանքների եռուզեռից դուրս չեն մնացել նաև Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոնի շենքը, ամֆիթատրոնն ու նրանց հարակից քաղաքային այգին։ Նախնական ընթացքի մեջ են Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոնի, ամֆիթատրոնի ու այգու բարեկարգման և վերանորոգման աշխատանքները։ Աշխատանքներն իրականացվում են սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում՝ պետություն - համայնք համագործակցությամբ (ընդհանուր արժեքը 248 200 000 ՀՀ դրամ)։

03.09.25 Բարեկարգման աշխատանքներ են ընթանում Արարատ բնակավայրում։

Արարատ համայնքի Արարատ բնակավայրի հուշարձան-համալիրում իրականացվում են վերանորոգման, բարեկարգման, իսկ Թումանյան փողոցում՝ կառուցողական և ասֆալտապատման աշխատանքներ։ Աշխատանքներն իրագործվում են սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում՝ պետություն-համայնք համագործակցությամբ (ընդհանուր արժեքը 67 300 000 ՀՀ դրամ)։

02.09.25 Մեկնարկել են Արարատ քաղաքի Խանջյան փողոցի ասֆալտապատման աշխատանքները։
2025-2026թթ․ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում՝ պետություն-համայնք համագործակցությամբ, սկսվել են Արարատ համայնքի Արարատ քաղաքի փողոցների ասֆալտապատման աշխատանքները (549 495 000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով)։
Կադրերում՝ Արարատ քաղաքի Խանջյան փողոցի ասֆալտապատման աշխատանքների նախնական ընթացքն է։
01.09.25 Բարեկարգվում են Արարատ քաղաքի բակային տարածքները

Ինտենսիվ կերպով ընթանում են Արարատ համայնքի Արարատ քաղաքի Շահումյան փողոցի 22-րդ, 24-րդ շենքերի բակային մասերի և հարբակային տարածքների բարեկարգման աշխատանքները։ Արարատ քաղաքում բակային տարածքների բարեկարգումը լինելու է շարունակական։ Աշխատանքներն իրականացվում են համայնքային բյուջեի միջոցներով ( ընդհանուր արժեքը 9 798 000 ՀՀ դրամ)։

29.08.25 ԱՌԿ աշխատաժողով
World Vision-ի և ԱՌՆԱՊ-ի (Աղետների Ռիսկերի Նվազեցման Ազգային Պլատֆորմ) համատեղ ջանքերով, Արարատի համայնքապետարանի հետ համագործակցությամբ՝ "Հայաստանում համայնքների դիմակայունության և աղետներին պատրաստվածության կարողությունների հզորացում " ծրագրի շրջանակներում Արարատ համայնքում մեկնարկել և անց են կացվում " Քաղաքացիական պաշտպանության հիմունքները" վերնագրով աշխատաժողով-դասընթացներ։
Դասընթացավարներ՝ տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկանդուխտ Ղարիբյան, Անդրանիկ Խաչատրյան։
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Արարատ համայնքի 2024թ-ի թիվ 1 արտահերթ նիստը:
Արարատ համայնքի ավագանու թիվ 15 հերթական նիստը
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner