Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով, 13-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև ավագանու կանոնակարգով՝ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է` 1. Հաստատել «Արարատ համայնքի Ավշար գյուղի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի նոր խմբագրությամբ կանոնադրությունը՝ համաձայն հավելված 1-ի։ 2. Հաստատել «Արարատ համայնքի Ավշար գյուղի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ հավելված 2-ի։ 3. Հանձնարարել համայնքի ղեկավարին՝ համայնքային ենթակայության մանկապարտեզների տնօրեններին՝ սկսել նոր խմբագրությամբ հաստատված կանոնադրության՝ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցելու գործընթացը։ 4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից։ |