Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 2343-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով 2025 թվականի մարտի 04-ին Արարատ համայնքի գյուղ Արարատ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում « Մար Գրուպ 1» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից անցկացված հանրային քննարկման առաջին փուլի արձանագրությունը, Արարատ համայնքի ավագանին որոշում է. Տալ նախնական համաձայնություն «Մար Գրուպ1» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ՀՀ Արարատի մարզի Արարատի մարմարացված կրաքարերի հանքավայրի օգտակար հանածոյի հանքարդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գտնահատման վերաբերյալ: |