Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 28 դեկտեմբերի 2023 թվականի N 2343-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով 2025 թվականի օգոստոսի 19-ին Արարատ համայնքում «ՍԱՆ ՓԱՈՒՐԵՐ ՍՈԼԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից անցկացված հանրային քննարկման առաջին փուլի արձանագրությունը,Արարատ համայնքի ավագանին որոշում է. Տալ նախնական համաձայնություն «ՍԱՆ ՓԱՈՒՐԵՐ ՍՈԼԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքի Արմաշի ավազների հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներին: |