Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ մասի,«Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության 02.06.2016 թվականի N 631-Ն որոշման հավելվածի 9-րդ կետի 4-րդ ենթակետի գ․ պարբերության պահանջներով, հիմք ընդունելով 29․10․2025 թվականի թիվ 5393 և 5394 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը, Արարատ համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի առաջարկությունը և հաշվի առնելով քաղաքացի Սիլվա Մանուկի Ղազարյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ `
1․Տալ թույլտվություն առ այն, որ Սիլվա Մանուկի Ղազարյանը իր անչափահաս որդու Ալեքս Սարգսի Սարգսյանի /ծնված 03․10․2015թ./ անունից, համաձայն 29․10․2025 թվականի թիվ 5394 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի՝ վերջինիս պատկանող ժառանգական գույքը, այն է՝ OPEL ASRTA 1.8 մակնիշի 36 RA 653 պետական գրանցման համարանիշով ավտոմեքենան, ՀՀ ՆԳՆ Արարատի մարզի ՀՔԲ-ում գրանցի և հաշվառի իր անվամբ։