Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացու դիմումը․ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1․Արարատ համայնքին սեփականության իրավունքով պատկանող «Օլիմպոս» ամֆիթատրոնի շենքից 65քմ մակերեսով սենյակ վարձակալությամբ տրամադրել Արտակ Ղլիջյանին 1(մեկ)տարի ժամկետով, ամսական 10․000 (տաս հազար) ՀՀ դրամ վարձավճարով՝ իր գործունեությունը ծավալելու նպատակով։ 2․Պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո՝ պայմանագրի պայմանների անփոփոխ մնալու պարագայում, պայմանագիրը համարել երկարացված նույն պայմաններով այնքան ժամանակ, քանի դեռ կողմերից որևիցէ մեկի կողմից չի ներկայացվել պայմանագիրը լուծելու կամ փոփոխելու վերաբերյալ առաջարկություն։ |