Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 69
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 880-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

01 հուլիսի 2025 թվականի N 880-Ա

ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈԻՄ ԳՏՆՎՈՂ,ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի « Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման,կառուցապատման իրավունքի և օգտագործման կարգը հաստատելու մասին» թիվ  286 որոշմամբ,Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 80-րդ  հոդվածով ու «Տեղական  ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին  կետի 3-րդ ենթակետի  դրույթներով և հիմք ընդունելով Արարատ  համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի  14-ի թիվ 1 հերթական նիստի « Արարատ համայնքի Պարույր Սևակ բնակավայրի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտավայրերը վարձակալությամբ տրամադրելու համաձայնություն տալու մասին » թիվ 22-Ա որոշումը,Արարատի մարզպետի 2025 թվականի ապրիլի 02-ի թիվ 01//02242-2025 գրությունը և Արարատի համայնքապետարանում 2025թ.հունիսի 30-ին կայացած հողամասի վարձակալության մրցույթի արձանագրությունը,որոշում եմ՝

1.Արարատ համայնքի,գյուղ Պարույր Սևակ բնակավայրի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 11.68411 հա մակերեսով այլ հողատեսք, արոտավայրը (ծածկագիր՝ 03-078-0039-0020) համապատասխան շահագործելու նպատակով,10 տարի ժամկետով տրամադրել 2025թվականի հունիսի 30-ին կայացած վարձակալության մրցույթում առավել լավ պայմաններ առաջարկած և հաղթող ճանաչված «Քարապար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ 60000/վաթսուն հազար/ ՀՀ դրամ տարեկան վարձավճարով:
2.Արարատ համայնքի,գյուղ Պարույր Սևակ բնակավայրի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 11.3974 հա մակերեսով արոտավայր,այլ հողատեսքը (ծածկագիր՝ 03-078-0039-0024) համապատասխան շահագործելու նպատակով,10 տարի ժամկետով տրամադրել 2025թվականի հունիսի 30-ին կայացած վարձակալության մրցույթում առավել լավ պայմաններ առաջարկած և հաղթող ճանաչված «Քարապար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ 60000/վաթսուն հազար/ ՀՀ դրամ տարեկան վարձավճարով:
3.Արարատ համայնքի,գյուղ Պարույր Սևակ բնակավայրի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 5.72783 հա մակերեսով արոտավայրը (ծածկագիր՝ 03-078-0039-0021) համապատասխան շահագործելու նպատակով,10 տարի ժամկետով տրամադրել 2025թվականի հունիսի 30-ին կայացած վարձակալության մրցույթում առավել լավ պայմաններ առաջարկած և հաղթող ճանաչված «Քարապար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ 30000/երեսուն հազար/ ՀՀ դրամ տարեկան վարձավճարով:
4.Առաջարկել՝ մրցույթում հաղթող ճանաչված «Քարապար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ սահմանված կարգով կնքել հողի վարձակալության պայմանագիր:
5․Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման՝ օրենքով սահմանված կարգով։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner