Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով՝ Արարատ համայնքի ավագանին որոշում է՝ Հաստատել նիստի հետևյալ օրակարգը․ 1) Արարատ համայնքի ավագանու 2026 թվականի մարտի 13-ի թիվ 2 հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին: 2) «ԳՊՄ ԳՈԼԴ» ՍՊԸ-ի կողմից ՀՀ Արարատի մարզի Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի պոչերի վերամշակման և պոչամբարի նոր բջջի կառուցման աշխատանքներին նախնական համաձայնություն տալու մասին։ 3) «ԱՄՐՈՑԱՔԱՐ» ՍՊԸ-ի կողմից ՀՀ Արարատի մարզի Արարատի տրավերտինների և կավերի հանքավայրի ամրոցասարի տեղամասում օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներին նախնական համաձայնություն տալու մասին։ 4) Համայնքային սեփականություն հանդիսացող Արարատ համայնքի Զանգակատուն բնակավայրի Պարույր Սևակի փողոց 50 հասցեում գտնվող անշարժ գույքից երկու սենյակ անհատույց օգտագործման տրամադրելու մասին։ 5) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի 2025թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին։ 6) Արարատ քաղաքի վարչական տարածքում գտնվող 0.03105 հա մակերեսով հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու և գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում կատարելու մասին։ 7) ՄԼ ՄԱՅՆԻՆԳ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխելու մասին։
8) Արարատ համայնքի Արարատ գյուղի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 03-015-0050-0088 կադաստրային ծածկագիրը կրող 1.19296 հա մակերեսով հողամասը վարձակալությամբ տրամադրելու մասին։ 9) Արարատ համայնքի Արարարտ գյուղի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 03-015-0050-0084 կադաստրային ծածկագիրը կրող 0.23586 հա մակերեսով հողամասը վարձակալությամբ տրրամադրելու մասին։
10) Արարատ համայնքի Երասխ բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 03-042-0132-0001 կադաստրային ծածկագիրը կրող 0.6582 հա մակերեսով հողամասը վարձակալությամբ տրամադրելու մասին։ 11) Արարատ համայնքի Ավշար բնակավայրի Ա․ Իսահակյան 67 հասցեում գտնցվող համայնքային սեփականություն հանդիսացող 03-013-0111-0011 կադաստրային ծածկագիրը կրող 0.09984 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը աճուրդ վաճառքի կարգով օտարելու մասին։ 12) Արարատ համայնքի Երասխ բնակավայրի Մ․Մաշտոցի փողոց 29 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 03-042-0024-0027 կադաստրային ծածկագիրը կրող 0.0663 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը աճուրդ վաճառքի կարգով օտարելու մասին։ 13) Արարատ համայնքի Զանգակատուն բնակավայրի Խ․Նազարյան փողոց 3-րդ նրբանցք 1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 03-043-0007-0001 կադաստրային ծածկագիրը կրող 0.17903 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը աճուրդ վաճառքով օտարելու մասին։ 14) Պարույր Սևակ բնակավայրի վարչական տարածքում գտնվող վարձակալությամբ տրամադրված 03-078-0105-0095 կադաստրային ծածկագիրը կրող 2.27588 հա մակերեսով հողատարածքը ուղղակի վաճառքի կարգով օտարելու մասին 15) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի ավագանու 14.01.2021թ. թիվ 09 որոշումն ուժը կորցրած ճանաչելու և Արարատ քաղաքային բնակավայրը ներառող Արարատ 7 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագիծը՝ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը, դրանց փոփոխությունները և նախագծման առաջադրանքները հաստատելոււ մասին։ 16) Արարատ համայնքի 2026 թվականի տարեկան աշխատանքային պլանը /ՏԱՊ/ հաստատելու մասին 17) Արարատ համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ 193-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
|