Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Տարածքային Կառավարաման և ենթակառուցվածքների Նախարարի 26․03․2020թ․ N 02-Ն հրամանով հաստատված համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման կարգի 7-րդ կետի 2-րդ և 5-րդ ենթակետերով․ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Հաստատել «Արարատ քաղաքի Ղ․Սարյանի անվան միջնակարգ-մասնագիտական արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար համաձայն համակարգչից վերջնական պատահական ընտրված մրութային հանձնաժողովի հետևյալ կազմը՝
Մանուկյան Մարտուն - Արարատի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ
Ուրֆալյան Հովհաննես - Արարատի մարզպետի աշխատակազմի ՏԿ և ՏԻ հարցերի վարչության պետ
Արթուր Իսաջանյան - Արարատի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և առողջապահության բաժնի պետ
Լարիսա Թունյան - Արարատ համայնքի ավագանու անդամ
Աննա Մխիթարյան - «Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն
2․Մրցութային հանձնաժողովի աշխատանքների տեխնիկական ապահովումն իրականացնելու համար հանձնաժողովի քարտուղար նշանակել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արթուր Մուսիկյանին։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։