Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 620-րդ հոդվածի պահանջով, հիմք ընդունելով 15․05․2023թ․ թիվ 1994 հողամասի վարձակալության պայմանագրի 4-րդ կետը, ՀՀ Արարատի մարզպետի 10.04.2025 թվականի թիվ 01//02426-2025 գրությունը և հաշվի առնելով «Սթոուն Գրուպ» ՍՊ ընկերության տնօրենի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Թույլատրել «Սթոուն Գրուպ» ՍՊ ընկերությանը /ՀՎՀՀ՝ 04228235/ վարձակալության իրավունքով իրեն պատկանող (վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայական՝ N 20062023-03-0038) Արարատ համայնքի գ․Ավշար բնակավայրի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող 03-013-0561-0090 կադաստրային ծածկագիրը կրող 7․63382 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասից 0․41230 հա մակերեսով հողամասի (ըստ ներկայացված հատակագծերի) նկատմամբ իր վարձակալության իրավունքը ենթավարձակալության հանձնի երրորդ անձ՝ «Սթոուն Հոլդինգ» ՍՊ ընկերությանը /ՀՎՀՀ՝ 04231564/:
2. Ենթավարձակալության պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման: