Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 9-րդ,15-րդ և 16-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի՝ Լիպարիտ Մուշեղյանի դիմումը, համայնքի ավագանին որոշում է. 1.Թույլատրել քաղաքացի՝ Լիպարիտ Մուշեղյանին սեփականության իրավունքով պատկանող, Արարատ համայնքի Պարույր Սևակ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 03-078-0038-0010 կադաստրային ծածկագիրը կրող 0.13481 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի նպատակային նշանակությունը փոփոխել՝գյուղտնտեսական արտադրական հողատեսքի՝ խելացի անասնաշենքի և շինությանը կից կթման սրահի կառուցման համար: 2.Վերոնշյալ հողամասի նպատակային նշանակությունները փոփոխված է համարվում հողամասի նկատմամբ փոփոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալու պահից: |