|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
19 դեկտեմբերի 2025 թվականի N 140-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՎՇԱՐ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ԱՎՇԱՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ԵՎ «ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎՇԱՐ ԳՅՈՒՂԻ ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 -րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 42-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով, հիմք ընդունելով Արարատ համայնքի ղեկավարի կողմից 24․11․2025թ․ տրված N ԱՇԹԴ/259/11339-25 ավարտական ակտը (Շահագործման թույլտվությունը)՝ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է` 1. Վերսկսել ՀՀ Արարատի մարզի Ավշար գյուղական համայնքի «Ավշարի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի գործունեությունը։ 2. Ավշար գյուղական համայնքի «Ավշարի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը վերանվանել «Արարատ համայնքի Ավշար գյուղի մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության։ 3․ Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Արարատի մարզի Ավշար համայնքի ավագանու 2017 թվականի օգոստոսի 07-ի «Ավշար համայնքի մանկապարտեզի անավարտ շինության և գործող մասնաշենքի վթարային վիճակի մասին» N 41-Ա որոշումը։ 4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից։ |
Կողմ -15 ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՍԼԱՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ ՍԱՐԳԻՍ ԶԱՔԱՐՅԱՆ ՖԻՐԴՈՒՍ ԱԴԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ ԹՈՒՆՅԱՆ ԼԱՐԻՍԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՌԻՄԱ ՍԻՆԱՆՅԱՆ ԳԵՂԱՄ ՄԻՆԱՍՅԱՆ ՍԵՐԳՈ ԼԵՎՈՆՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ՄԵԼԻՔՅԱՆ ԱՐՏԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ ԳԱՅԱՆԵ ԲՈՅՄՈՒՇԱԿՅԱՆ ԳԵՂԱՄ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԱՐԻՆԵ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
|
| Կից փաստաթղթեր՝ |
 |
(1.08 Մբ)
|
 |
(486.06 Կբ)
|
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|