Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման,կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286 որոշմամբ, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 68-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով,Արարատ համայնքի ավագանու 2025 թվականի հոկտեմբերի 17-ի թիվ 09 հերթական նիստի «Արարատ համայնքի Արմաշ բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 03-019-0191-0011 կադաստրային ծածկագիրը կրող 0.07354 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահող հողամասը աճուրդ վաճառքի կարգով օտարելու մասին» թիվ 109-Ա որոշումը,ինչպես նաև Արարատի համայնքապետարանում 2026 թվականի հունվարի 12-ին կայացած աճուրդի աճուրդային հանձնաժողովի որոշումը,որոշում եմ՝
1.Արարատի համայնքապետարանում 2026 թվականի հունվարի 12-ին կայացած աճուրդը համարել կայացած:
2.Արարատ համայնքի Արմաշ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 03-0019-0191-0011 կադաստրային ծածկագիրը կրող 0.07354 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահող հողամասը վաճառել՝ Հարություն Վոլոդյայի Մկրտչյանին՝ 420000/չորս հարյուր քսան հազար/ ՀՀ դրամով:
3.Առաջարկել՝աճուրդում հաղթող ճանաչված անձին մասնակցության հայտի պահանջին համապատասխան,սահմանված ժամկետում օտարման գումարը վճարել համայնքի բյուջեի համապատասխան հաշվին և կնքել առուվաճառքի պայմանագիր:
4.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման՝ օրենքով սահմանված կարգով: